Ո՞վ է իշխանության սրտի ՄԻՊ թեկնածուն

Ո՞վ է իշխանության սրտի ՄԻՊ թեկնածուն

Արդեն հայտնել ենք, որ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ըստ MediaHub-ի մեր աղբյուրների՝ միջազգային կառույցներից մեկում ՀՀ ներկայացուցչի պաշտոնն է առաջիկայում ստանձնելու։

Ըստ օրենքի՝ մեկ ամսում ԱԺ-ն ՄԻՊ նոր թեկնածուին պետք է ներկայացնի։

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ի ամենահավանական թեկնածուներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն է։ Նա, հիշեցնենք, ներկայացնում է իշխանության այսպես կոչված սորոսական թևը: Այս պահին քննարկվում է նրա թեկնածությունը և իշխանականները մեծամասամբ կողմ են նրա նշանակմանը։

Մարիա Կարապետյանն իշխանության հավատարիմներից է, 2018-ից ԱԺ-ում է և, ըստ մեր տեղեկությունների, երբեք հակասություններ չի ունեցել թիմակիցների հետ, Փաշինյանի ցանկացած հայտարարություն լուռ ու մունջ ընդունում է։

Մեզ փոխանցեցին, որ վերջինս վաղուց է հավակնում այս պաշտոնին և հիշեցրեցին, որ տարիներ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը  Մարիա Կարապետյանին բնութագրելով հայտարարել էր՝ վերջինս մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունի, այլ պաշտպանում է մեկ համայնքի շահերը:

Նշենք, որ Կարապետյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ է, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ջատագովներից մեկը։

MediaHub-ի աղբյուրը նաև նշեց, որ Կարապետյանը միակ թեկնածուն չէ, այս պահին քննարկվում են այլ անուններ ևս, բայց «ամենահավանականներից» մեկն է:

Նարե Գնունի