Դեռ վերակենդանացման բաժանմունքում են. նոր մանրամասներ վիրավոր զինծառայողներից

Դեռ վերակենդանացման բաժանմունքում են. նոր մանրամասներ վիրավոր զինծառայողներից

Հունվարի 19-ին Գեղարքունիքում զորանոցի ողբերգական հրդեհի հետևանքով տուժած երկու զինծառայող դեռ վերակենդանացման բաժանմունքում են, մյուսը պալատում է։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-այրվածքաբան, ԱԱԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։ 

«Դրական տեղաշարժ կա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ 

Լիաննա Թորոսյան