Սադրիչը

Սադրիչը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, որի սադրիչ վարքագիծը երեկ խորհրդարանական նոր ծեծկռտուքի պատճառ դարձավ: 

Աղազարյանի խուլիգանությունը 

Խորհրդարանը քննարկում էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուներից մեկն էլ Արմեն Դանիելյանն է։ Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավորի թեկնածուին մեղադրել է երկու տարի առաջ առանց իրեն լսելու կալանավորելու որոշում կայացնելու մեջ։ Ելույթի ավարտին քայլել է դեպի դատավորը հետևյալ բառերով՝ «մի հատ նայեք աչքերիս մեջ, նոր գնամ»:
Սարգսյանի ելույթը կոշտ էր, բայց քաղաքական կոռեկտության սահմաններում:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղից ռեպլիկ է արել. «Վեր ընկի տեղդ»: 

Ամոթալի դերը 

Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում, չի հերքել, որ նման հայտարարություն արել է:
Առհասարակ, այս պատգամավորը իշխանության ճամբարում կատարում է սադրիչի անպատվաբեր դերը: Թերևս, սա է բարձր աշխատավարձի, պարգևավճարի գինը:

Վահրամ Բագրատյան