Եթե ՔՊ-ական ես, մնում ես անպատիժ

Եթե ՔՊ-ական ես, մնում ես անպատիժ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ նախագահը Արգիշտի Քյարամյանն է՝ Փաշինյանի իշխանության օգտին երկակի ստանդարտներ կիրառելու համար: 

ՔՊ-ական սկանդալ Գյումրիում 

50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանը։
Ավելի վաղ այս գործով ձերբակալվել էր իշխող «Քաղպայմանագրի» համակիր, 35-ամյա գործարար Մարտին Թորոյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձի, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու համար։ Չնայած այս ծանր հոդվածներին, Թորոյանը 10 միլիոն գրավի դիմաց տնային կալանքի տակ է։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Թորոյանը, որն իր համար շինարարական աշխատանք կատարող տղամարդուն կասկածել է շինանյութի գողության մեջ, նախ ծեծել է, թքել դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրաման տվել, մոտ 20 րոպե սառը ջրի շիթ պահել տղամարդու վրա, որից հետո էլ կրակել է նրա որովային։ 

Երկակի ստանդարտներ 

Արգիշտի Քյարամյանի ենթակաները, առանց աչք թարթելու, զինվորի որդեկորույս մորը տարան կալանքի՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մտացածին մեղադրանքով: Այդպես վարվեցին, որովհետև զինվորների ծնողները քննադատում են Նիկոլ Փաշինյանին:
Գործարար Մարտին Թորոյանը մարդուն խոշտանգել է, նրա վրա կրակել է, սակայն ազատության մեջ է, որովհետև ՔՊ համակիր է:
Սա է նիկոլական «արդարադատության» պատկերը։

Վահրամ Բագրատյան