Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը

Blog Image

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագա անհարկի մարդկային կորուստներն ու վնասները։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում:

Թեև այս բանակցությունները, իհարկե, բարդ են և ժամանակ կպահանջեն, հրամայական է, չկորցնել թափը, պայմանավորվել առաջընթացի կոնկրետ քայլերի շուրջ և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության:

Դեռևս փխրուն միջավայրում, վերջին 30 տարիների վերքերը դեռ չբուժված, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ՝ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից: ԵՄ-ն խոստանում է շարունակել ակտիվորեն արձագանքել երկու կողմերի ցանկություններին և աջակցել նրանց բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդարացի կարգավորմանն ուղղված իրենց աշխատանքում», - ասվում է հայտարարության մեջ։

Send