Բելգորոդի մարզում ռազմական բժիշկներն իրականացրել են եզակի վիրահատություն՝ հեռացնելով զինվորի կրծքավանդակում խրված չպայթած զինամթերքը։ Բժիշկներն ու բուժքույրերը ստիպված են եղել զրահաբաճկոններ կրել․ գրում է Shantnews.am–ը։
Նախապատրաստվում էր միանգամից երկու վիրահատարան։ Մեկը՝ վիրավորի համար, երկրորդը՝ ռեզերվը՝ բժիշկների համար։
«Այն ժամանակ մենք չգիտեինք՝ զինամթերքը պայթե՞լ է, թե՞ չի պայթել, սիրտը դրա վերևում էր»,- ասել է բժիշկ Դմիտրի Կիմը։
Բժշկական խալաթների տակ՝ զրահաբաճկոններ, ապակյա պատուհաններ, վարագույր։ Բեկորային զինամթերքը կարող էր պայթել հիվանդի ներսում՝ հենց վիրահատական սեղանի վրա կամ նրանց ձեռքում: Այն, որ դեպքը վտանգավոր էր ոչ միայն հիվանդի համար, բժշկական թիմը գիտեր։
«Իհարկե, ամեն օր չէ, որ մարդու մարմնից նռնակ ես հանում, ավելին, այնպիսի հատվածից, որ աջ, ձախ շարժվելը կարող է հանգեցնել հիվանդի մահվան»,- խոստովանում է Դմիտրի Կիմը։
Վիրահատությունից անցել է երկու շաբաթ։ Վիրավոր զինվորը, արդեն ոտքի վրա լքում է հոսպիտալը։
Բժիշկները չպայթած նռնակ նախկինում էլ են հանել մարդու մարմնից, բայց առաջին անգամ է՝ ռուս ռազմական բժիշկները հիվանդի մարմնից նռնակ են հանում` սրտին այդքան մոտ: