Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հովվաշունը՝ մարդկային ձեռքն ատամներում, դուրս է եկել փողոց ու դրանով իսկ օգնել գտնելու մասնատված մարմինը

Blog Image

ԱՄՆ-ում իրավապահ մարմինները գտել են մարդու մասնատված մարմին՝ շնորհիվ շան, որը վախեցրել էր վարորդներին՝ մարդկային ձեռքն ատամներում պահած դուրս գալով փողոց, տեղեկացրել է Daily Star պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Միսիսիպիի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Տեղի բնակիչը փողոցում նկատել է գերմանական հովվաշանը, որն ատամներով պահում էր մարդու վերին վերջույթը։ Տղամարդը ոստիկանություն է կանչել, եւ հաջորդ օրը լքված տանը հայտնաբերվել է գլխատված մարմինն առանց ձեռքերի։

Նշվել է, որ զոհի գլուխը մինչեւ այժմ չեն գտել։ Կատարվածի փաստով ստուգում է իրականացվում։

Send