Ընկույզ, կաթ և այլն․ ինչ մթերքներով պահպանել վահանաձև գեղձի առողջությունը

Ընկույզ, կաթ և այլն․ ինչ մթերքներով պահպանել վահանաձև գեղձի առողջությունը

Նեֆրոլոգ Դանիլա Պիրիկովը հայտարարել է, որ վահանաձև գեղձի առողջությունը կարելի է պահպանել ճիշտ կազմված սննդակարգի օգնությամբ։

Նա յութուբյան իր ալիքում նշել է վեց մթերք, որոնք օգտակար են այս օրգանի համար, գրել է «Լենտան»։

«Չկա կանոն, որ պետք է բացառել բոլոր դեղին և կարմիր մթերքները սննդակարգից, որ չի կարելի կանաչ ուտել կարմիրի հետ: Վահանաձև գեղձի հիվանդների համար լավագույն սննդակարգը համարվում է միջերկրածովյան դիետան: Դա միակն է, որը ներառված է նաև սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ առաջարկություններում»,- պարզաբանել է Պիրիկովը:

Բժիշկը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մեծ քանակությամբ յոդ, սելեն եւ սպիտակուց պարունակող մթերքներ։ Որպես օրինակ նա թվել է հավի ձու, ծովային ձուկ, ընկույզ, կաթ և կաթնամթերք: Բացի այդ, կարեւոր է պարբերաբար շատ բանջարեղեն եւ կանաչեղեն ուտելը։