Բժիշկը զգուշացրել է իմունիտետի ամրապնդման փորձերի վտանգների մասին

Իմունային համակարգը արհեստականորեն «բարձրացնելու» փորձերը կարող են վտանգավոր լինել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ, իմունոլոգ Օլգա Շուպոն:
Նրա խոսքով՝ իմունիտետը թշնամական բջիջներից օրգանիզմի բնական պաշտպանության համալիր համակարգ է։ Իմունային համակարգի T և B լիմֆոցիտները կարողանում են ճանաչել տարբեր անտիգեններ ու պաշտպանվել դրանցից։
Բայց իմունոստիմուլյատորների, վիտամինների և սննդային հավելումների անվերահսկելի օգտագործումը կարող է առաջացնել աուտոիմուն հիվանդությունների զարգացում, այլ ոչ թե ամրապնդել իմունային համակարգը: