Բժիշկը նշել է, թե ում չի կարելի հավկիթ ուտել տոնական օրերին

Լեղապարկի հետ կապված խնդիրներ, լյարդի հիվանդություն, երիկամային անբավարարություն և ձվի սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն հավկիթից, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առաջնային բուժօգնության գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։
Ձուն լավ սննդարար մթերք է, և ներկայումս դրանց սպառման քանակի սահմանափակումներ չկան: Առողջ չափահասը կարող է օրական մի քանի ձու ուտել՝ կախված այլ սննդի քանակից: Կարևոր է չգերազանցել կալորիաների ընդհանուր քանակը:
Նրա խոսքով, նրանց համար, ովքեր ծոմ են պահում և սահմանափակվում են կենդանական սպիտակուցներով, տոնական օրերին կարելի է թույլ տալ օրական մեկ-երկու հավկիթից ոչ ավելի: Բժիշկը զգուշացրել է, որ ծոմից հետո պետք է աստիճանաբար վերադառնալ սովորական սննդակարգին և սկսել փոքր չափաբաժիններից, հակառակ դեպքում կարող եք խնդիրներ ունենալ աղեստամոքսային տրակտի հետ։