Ինչպե՞ս է երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նա տեղեկացրեց, որ զինծառայողը շարունակում է բուժում ստանալ կայազորային հոսպիտալում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:
Նարե Գնունի