Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար

Ինչպես և MediaHub-ը երեկ գրել էր՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Ավելի վաղ գրել էինք, որ  Ժաննա Անդրեասյանն ընդունված է Նիկոլ Փաշինյանի կողմից, նրա հավատարիմ “պրոպագանդիստ” Պետրոս Ղազարյանի կինն է: Բացի այս, մեզ փոխանցեցին, որ այդ նշանակմամբ Փաշինյանի կառավարությունը նաև մեկ այլ խնդիր կլուծի՝ կավելացնի կին նախարարների թիվը, քանի որ այս պահին Կառավարության կազմում ընդամենը մեկ կին նախարար կա՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: