«Սնունդ ունենք, հնարավոր է հացի խնդիր ունենանք»․ Հին Շենը շրջափակման մեջ է

«Սնունդ ունենք, հնարավոր է հացի խնդիր ունենանք»․ Հին Շենը շրջափակման մեջ է

Ոչինչ, նորմալ է, սնունդ ունենք, կարող ենք դիմանալ, նույնիսկ դեռ երկու ամիս կբավարարի, բայց կարծում եմ միայն հացի խնդիր կարող է առաջանալ։ Ընդհանուր իրավիճակը վտանգավոր չէ այս պահին, ռուս խաղաղապահներն այստեղ են, հույս ունենք, որ կկարողանան տեր կանգնել մեր անվտանգությանը։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հին Շեն համայնքի գյուղապետ Սամվել Սարգսյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ 

Հիշեցնենք, որ արդեն մեկ օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ 

«Նորմալ է, դեռ խուճապ չկա։ Բնակիչները բոլորը գյուղում են, բայց կան հյուրեր, որ չեն կարողանում դուրս գալ։ Կարծում եմ՝ շուտով կկարգավորվի խնդիրը, իշխանությունները նույնիսկ հստակ պատասխանել չեն կարող այս հարցին»,-ասաց նա։ 

Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշիի շրջանի համայնքներ Մեծ Շենը, Հին Շենը, Եղծահողը և Լիսագորը փաստացի շրջափակման մեջ են։

Լիաննա Թորոսյան