ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նա հավելել է, որ դրանք նաև լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձեւը եւ համանուն հանձնարարականը։

Վեհաժողովի ընդունած բանաձևը դատապարտվում է Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն Արցախի դեմ։

Նշված է, որ Արցախի գրեթե ողջ բնակչությունը հեռացել է հայրենիքից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի եւ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառով։

Կառույցն արձանագրել է, որ գոյություն ունեն էթնիկ զտումների հիմնավորված կասկածներ, եւ նշել է, որ էթնիկ զտման իրականացումը՝ որպես ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, կարող է անհատական քրեական պատասխանատվության հանգեցնել։