Փաշինյանի քինախնդրությունը

Փաշինյանի քինախնդրությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով , մինչև 2024 թվականի հունվարի 15-ը։ Որոշումը կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել վերանայելու և փոխելու կալանքը որպես խափանման միջոց կիրառելը:

Մինչև վճռի հրապարակումը՝ դրա բովանդակությունն, ըստ էության, կանխորոշված էր:

Մի կողմից, գործ ունենք Փաշինյանի քինախնդրության հետ, մյուս կողմից՝ ակնհայտ այլ գործոնների:

Աշոտյանը քաղկալանավոր է, իսկ նման մարդկանց կարգավիճակը փոխվում է քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով:

Օրինակ, եթե Արմեն Աշոտյանը հրաժարվեր իր դիրքորոշումներից, կհայտնվեր ազատության մեջ: Բայց Աշոտյանը նման բան ոչ միայն չի արել, այլ նույնիսկ բանտից զբաղված է իշխանության քաղաքականությունը մերկացնող հրապարակախոսական գործունեությամբ:

Աշոտյանը կարող էր ազատության մեջ գտնվել նաև այն դեպքում, եթե իշխանությունը վերանայեր իր քաղաքականությունը, բայց նման բան նույնպես տեղի չի ունեցել:
Աշոտյանի ազատության մեջ հայտնվելու մյուս առիթը կարող էր լինել ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը, բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը «խորը քնի» մեջ է՝ անգամ Արցախի կորստից ու հայաթափությունից հետո:

Հետևաբար, դատարանի երեկվա որոշումն անարդար է, բայց օրինաչափ:

Վահրամ Բագրատյան