Ալկոհոլի ո՞ր գույնն է ճանաչվել ամենավնաuակարը

Գիտնականներն անվանել են ամենավնասակար ալկոհոլը, որն առաջացնում է ամենավատ զգացումը։
Համաձայն Harvard Health Publishing-ի ուսումնասիրության, այն կախված է ալկոհոլային խմիչքի գույնից:
Մարդու օրգանիզմի համար ամենածանր ալկոհոլը մուգ գույնի ըմպելիքն է։ Գիտնականների կարծիքով, այնպիսի խմիչքները, ինչպիսիք են ջինը, սպիտակ գինին, սպիտակ տեկիլան կամ օղին, շատ ավելի քիչ հավանական է, որ ծանր «պախմել» առաջացնեն:
Ավելի մուգ ալկոհոլային ըմպելիքները պարունակում են բազմաթիվ համակցված քիմիական նյութեր, ներառյալ մեթանոլը: Այն էթանոլի հետ միասին մշակվում է ֆերմենտների միջոցով, սակայն այն ավելի թունավոր է դառնում օրգանիզմի համար։
Ալկոհոլը մետաբոլիզացվում է ացետալդեհիդի, և այս նյութը մեծ քանակությամբ շատ թունավոր է։ Բայց ամենատհաճ պրոցեսները տեղի են ունենում այն պատճառով, որ ալկոհոլը խաթարում է ուղեղի գործունեությունը և բիոռիթմը, ինչը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության և միգրենի: Խումարը սկսվում է, երբ արյան մեջ ալկոհոլի մակարդակը սկսում է նվազել:
Գիտնականների կարծիքով՝ խումարը կարող է առաջանալ մի քանի բաժակ գինի խմելուց հետո, և նույնիսկ շատ թույլ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո։
Գիտնականները կարծում են, որ շատ հեղուկներ խմելը խումհարի դեմ պայքարի ունիվերսալ միջոց է։ Ջուրը մեզի հետ միասին օրգանիզմից դուրս է մղում ողջ ալկոհոլը և լրացնում հեղուկի քանակությունը, քանի որ ուժեղ ջրազրկում է սկսվում:
Մարմինը նույնպես պետք է հագեցած լինի ածխաջրերով՝ սա կօգնի ազատվել գլխացավերից։ Պահանջվում է առատ նախաճաշ: