Սխտորը կարող է քողարկել, քաղցր և աղի մթերքները՝ գրավել. ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց կծում, իսկ որոշներին ոչ

Սխտորը կարող է քողարկել, քաղցր և աղի մթերքները՝ գրավել. ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց կծում, իսկ որոշներին ոչ

Մասնագետները բացատրել են, թե ինչու են մոծակները կծում որոշ մարդկանց, իսկ մյուսներին՝ ոչ։

Մոծակները, ինչպես պարզվեց, հոտով հետևում են իրենց զոհին։ Նրանք հատկապես սիրում են ածխաթթու գազ։ Մարդկանց արտաշնչած գազը մոծակների համար խայծ է։ Քանի որ ավելի մեծ մարդիկ ավելի շատ ածխաթթու գազ են արտաշնչում, նրանց ավելի հաճախ են կծում:

Լրագրողները, հետեւելով այս տրամաբանությանը, եզրակացնում են, որ տղամարդկանց ավելի հաճախ են կծում, քան կանանց, ընդհանրապես մեծահասակներն ավելի շատ են տուժում մոծակների հարձակումներից, քան երեխաները։

Մասնագետները կապ չեն գտնում մարդու արյան խմբի և նրա «գրավչության» միջև՝ մոծակների տեսանկյունից։

Սակայն սնունդն ու խմիչքները իսկապես կարող են ազդել մոծակների խայթոցների վրա: Այսպիսով, սխտորը կարող է քողարկել հոտը, իսկ քաղցր և աղի մթերքները կարող են գրավել միջատներին։