Կալանքի տակ պահելով Աշոտյանին, դատարանը կապացուցի, որ խախտում է անմեղության կանխավարկածը․ Զուրաբյան
Այն փաստը, որ խափանման միջոցը փոխելու հարցում երաշխավորություն հայտնելու համար Արմեն Աշոտյանը դիմել են ին, կարող է զարմանք առաջացնել որոշ մարդկանց մոտ, քանի որ վերջին քսան տարիների ընթացքում մեր քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ը, քննադատել է Արմեն Աշոտյանի քաղաքական ուժ ՀՀԿ-ին։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ իր երաշխավորությունը ներկայացնելիս հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Առանց վարանման միշտ բավարարել եմ քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները, քանի որ մենք միշտ դեմ ենք եղել՝ կալանքը, որպես բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչն էլ դիտարկել ենք, որպես քաղաքական հետապնդում իշխող ուժի կողմից։ Դատավարության ընթացքում կալանքի տակ պահելով Աշոտյանին՝ դատարանն ընդամենը կապացուցի, որ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները։ Որևէ կասկած չունեմ, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատություն լռեցնելը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում