Կներեք էլի, ձեր մոտիվների մասին ի՞նձ եք հարցնում․ Զուրաբյանը՝ դատավորին

Ես Ձեզ հարց եմ տալիս՝ ինչքանո՞վ եք համարում ոչ խտրական, որ դուք թույլ տվեցիք ինձնից առաջ հանդես եկողներին բավականին լայնարձակ հիմնավորումներ անել, բայց ինձ, չգիտես ինչու, զրկում եք այդ իրավունքից։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ իր երաշխավորությունը ներկայացնելիս հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այն փաստը, որ խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն հայտնելու հարցում դիմել են ինձ՝ կարող է զարմանք առաջացնել որոշ մարդկանց մոտ»,- նշեց նա։

Դատավորը ևս մեկ անգամ հարց հնչեցրեց երաշխավորության վերաբերյալ, ինչին Զուրաբյանը պատասխանեց․

«Կներեք էլի, ձեր մոտիվների մասին ի՞նձ եք հարցնում։ Դուք հարց եք տալիս ինձ մոտիվների մասին և ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի դուք պարզաբանեք»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում