Ողջունում ենք Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև բանակցությունների անցկացումը․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Մենք ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների անցկացումը։ News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։
«Մենք լիովին աջակցում ենք Աստանայի ջանքերին այս ուղղությամբ։ Եթե նայենք պատմությանը, ապա Ղազախստանը զգալի ներդրում է ունեցել 1991 թվականի սեպտեմբերին Ժելեզնովոդսկի հռչակագրի մշակման և ընդունման գործում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական առճակատումը դադարեցնելու առաջին լուրջ փորձերից մեկը»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։
«Կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ լինեն ամենաբարձր մակարդակով 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին, որոնք սահմանեցին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,- հավելել է նա։