Սոչիի հանդիմանը իշխանությունը որևէ նախապայման չի դրել. Մանուկյան

Սոչիի հանդիմանը իշխանությունը որևէ նախապայման չի դրել. Մանուկյան

Ինչպես նախորդ բոլոր հանդիպումներում, այնպես էլ Սոչիի հանդիմանը իշխանությունը որևէ նախապայման չի դրել, իսկ օրակարգը բավականին ընդհանրական է:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երբ որևէ ձևաչափով, որևէ հարթակում իշխանության ասած խաղաղության, շատերի համոզմամբ՝ պատերազմի և կապիտուլացիայի պայմանագիր է քննարկվում, երբ մարդը հայտարարում է, որ մինչև տարվա վերջ ակնկալում է սահմանազատում, երբ թշնամին նստած է Հայաստանի սուվերեն տարածքներում և զբաղեցրել է Երևան քաղաքի կեսից ավելի տարածքի չափ տարածք, այդ ֆոնին իշխանությունն ասում է, որ ուրախ է և օր առաջ պետք է սահմանազատում լինի, ապա նշանակում է որևէ տեղ ոչ մի նախապայման չի դրել»,-ասաց պատգամավորը: