Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն. ՔՊ-ական

Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն. ՔՊ-ական

Ինչպես գիտենք վարչապետը հաստատել է, որ մասնակցելու է Սոչիի հանդիպման մասնակցությունը, իսկ ադրբեջանական կողմից առնվազն ինձ դեռևս հստակ չէ մասնակցելու են, թե ոչ: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Երեք տարի է անցել եռակողմ այս ֆորմատի հանդիպումից հետո և, կարծում եմ, ժամացույցները ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգը հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել, մասնավորապես՝ ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքների խոսակցությունները: Նոյեմբերի 9-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու, ըստ էության, հայկական կողմի ակնկալիքները հանդիպումից»,-նշեց Խանդանյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում՝ կարմիր գիծ ու պահանջ:

Նույն կուսակցության խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն:

«Անկախ նրանից բանակցությունները ինչ ընթացք կստանան, ինչ-որ պատկանում է ՀՀ-ին քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը որևիցե ձևով չի հանդուրժվելու և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,-ամփոփեց Քոչարյանը: