Ադրբեջանն իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ամբողջությամբ ավարտել է․ Աբրահամյան

Ադրբեջանը և՛ 2021-ի, և՛ 2022-ի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան պատկերացնում ենք տարածքային առումով։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ամբողջությամբ ավարտել է։ «Ադրբեջանը դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալու նպատակ չունի, որովհետև տեղակայվել է, բռնազավթել է ՀՀ-ի այնպիսի հատվածներ, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում