Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ ընթացքում է փոքրիկ Տիգրանի մաhվան գործի նախաքննությունը

Blog Image

Մայիսի 4-ին Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում, 2 տարեկան երեխայի էին որոնում:

Փոքրիկ Տիգրանը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ փոքրիկը տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է:

Որոնողական աշխատանքների ընթացքում մի շարք վարկածներ էր շրջանառվում։

Շաբաթներ տևած որոնողական աշխատանքներից հետո՝  մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ 

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Mediahub-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Անուշ Շահվերդյանը նշեց, որ գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Իսկ դատաբժշկական  փորձաքննության արդյունքները դեռ չի  ստացվել։

Էմմա Մարտիրոսյան

Send