Դրեյքը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը

Դրեյքը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը

Դրեյքը շարունակում է ռեկորդներ սահմանել. Երեկ հայտնի դարձավ, որ ռեփերը գերազանցել է The Beatles-ին պատմության մեջ ամենաազդեցիկ հիթ-շքերթներից մեկում՝ Billboard Hot 100-ում։ Կանադայից ռեփ կատարողը թողարկել է լավագույն հնգյակում հայտնված ամենաշատ թրեքերը (ավելի քան 30 սինգլ): Որոշիչ թողարկումը DJ Khaled-ի և Lil Baby-ի հետ համատեղ՝ Staying Alive-ն էր:

Այսպիսով, Դրեյքը գերազանցել է The Beatles կուլտային խմբի հին ռեկորդը։ Բրիտանացի երաժիշտները ժամանակին թողարկել են 29 երգ, որոնք հայտնվել են այս ցանկում: Այժմ նրանք երկրորդ տեղում են, որին հաջորդում են Մադոննան, Մրայա Քերին, Ջանեթ Ջեքսոնը, Ռիհաննան և Էլվիս Փրեսլին։