Հրապարակվել է Թիմ Բարթոնի «The Addams Family»-ի սփին-օֆֆի թիզերը (տեսանյութ)

Հրապարակվել է Թիմ Բարթոնի «The Addams Family»-ի սփին-օֆֆի թիզերը (տեսանյութ)

Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է «Wednesday» սերիալի առաջին թիզերը: Նախագիծը «The Addams Family»-ի («Ադամսների ընտանիքը») սփին-օֆֆն է:

Թողարկումը նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Գլխավոր դերը կխաղա 19-ամյա Ջեննա Օրտեգան («Դու» ֆիլմից)։ Ռեժիսորը Թիմ Բարթոնն է:

Սյուժեի կենտրոնում Մարտիշայի և Գոմեսի դուստրն է։ Սերիալն այն մասին է, թե ինչպես է աղջիկը փորձում հարմարվել դպրոցին՝ հաղթահարելով իր էքստրասենսորային ունակությունները:

Բարթոնը խոստացել է, որ նախագիծը լինելու է մռայլ՝ ռեժիսորի մյուս գործերի ոճով։ Նա նաև մտադիր է հիմնական կերպարներին ցույց տալ բոլորովին այլ տեսանկյունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Vanity Fair-ը հրապարակել է «Wednesday» սպասվող սերիալի առաջին պրոմո լուսանկարները։ Դատելով կադրերից՝ Քեթրին Զետա-Ջոնսը մարմնավորել է Մորտիշայի դերը, Լուիս Գուսմանը՝ ընտանիքի հորը, իսկ Իսահակ Օրդոնեսը՝ Պագսլիի եղբորը։