Apple-ը բանակցություններ է վարում Վիետնամում Apple Watch-ի եւ MacBook-ի արտադրության համար

Apple-ը բանակցություններ է վարում Վիետնամում Apple Watch-ի եւ MacBook-ի արտադրության համար

Apple-ը բանակցություններ է վարում Վիետնամի հետ Apple Watch եւ MacBook թողարկելու համար՝ Չինաստանից դուրս արտադրության դիվերսիֆիկացման նպատակով, հաղորդում է ճապոնական Nikkei թերթը:

Դրա աղբյուրների համաձայն՝ Apple-ի մատակարարները սկսել են թեստային ռեժիմով Apple Watch արտադրել Վիետնամի հյուսիսում։ Ընկերությունը նաեւ խնդրել է մատակարարներին MacBook-ի փորձնական արտադրական գիծ ստեղծել, ​​սակայն զանգվածային արտադրության գործընթացը դանդաղ է ընթանում՝ համաճարակի եւ նոութբուքերի բաղադրիչների երկար մատակարարման շղթայի պատճառով:

Վիետնամն արդեն Apple-ի ամենամեծ արտադրական կենտրոնն է Չինաստանից դուրս: Վիետնամական գործարաններն iPad պլանշետներ եւ AirPods ականջակալներ են արտադրում:

Apple-ը եւ նրա մատակարարները թերթի՝ մեկնաբանություն տրամադրելու խնդրանքին չեն արձագանքել։