Եվրոպական «պրյանիկ»՝ զիջումների դիմաց

Եվրոպական «պրյանիկ»՝ զիջումների դիմաց

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի, ՀՀ վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: 

Այս մասին երեկ անոնսավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Դեռ շաբաթներ առաջ Փաշինյանն անոնսավորել էր ապրիլյան կարևոր իրադարձության մասին. փաստորեն խոսքն այս հանդիպման մասին է, որն առնվազն բավականին պատկառելի միջազգային մասնակիցներ ունի:

Սակայն այս համատեքստում տարօրինակ է թվում այլ հանգամանք. եթե Հայաստանի դիրքերն ուժեղացնող նման գագաթաժողով է տեղի ունենալու, դա առնվազն պետք է նպաստեր, որպեսզի այս փուլում պաշտոնական Երևանն ավելի համարձակ դիրքորոշում ունենար հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում: Սակայն տեսնում ենք ճիշտ հակառակը՝ Բաքվի շանտաժ, որին հետևում է Փաշինյանի ստորացուցիչ պահվածքը, որը հանգում է տխուր երկընտրանքի՝ կամ միակողմանի զիջումներ, կամ պատերազմ:

Ընդ որում, այս ամենը հաջորդեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բեռլինյան հանդիպմանը:

Արդյո՞ք արևմտյան խաղացողները Հայաստանին դարձյալ ստիպել  են իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ դրա դիմաց խոստանալով «եվրոպական հեռանկար» և նման գագաթաժողով: Տպավորությունն այդպիսին է, ինչը հուշում է, որ Բրյուսելի հանդիպումն ընդամենը «պրյանիկ» է:

Վահրամ Բագրատյան