Արևմուտքի կցորդները
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցն են՝ Վրաստանի ընտրություններում իրենց «հատուկ» դերակատարությամբ:
Ուլտրալիբերալ մոտեցում
«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», 18 դիտորդների կազմով դիտորդական առաքելություն է իրականացրել հոկտեմբերի 26-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններում:
Անկախ դիտորդ» դաշինքը ստիպված է արձանագրել, որ Վրաստանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով, որոնք ստվերում են ընտրությունների արդյունքների վստահելիությունը»:
«Հռոմի պապից կաթոլիկ»
Ավելորդ է ասել, որ այս «առաքելությունը» Թբիլիսի է գործուղվել կոնկրետ նպատակով՝ ձայնակցելու համար Արևմուտքի ուլտրալիբերալ շրջանակներին:
Այս մարդկանց բնավ չի հետաքրքրում այն հանգամանքը, որ իրենց «անաչառ առաքելությունը» կարող է վնասել հայ-վրացական հարաբերություններին:
Վահրամ Բագրատյան