Դեմոկրատիայի թշնամիները
![Դեմոկրատիայի թշնամիները](https://mediahub.am/uploads/images/2024/10/image_750x_671bc384c453f.jpg)
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցությունն է՝ Հայկ Կոնջորյանի դեմքով, որը մտադիր է մի համաժողովրդական օրենք ընդունել:
Ընտրական օրենսգրքի փոփոխություն
Շրջանառության մեջ է դրվել ԸՕ փոփոխության մի նախագիծ, որտեղ կարդում ենք. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»:
Փաշինյանի միակ «փորացավը»
Եթե ԸՕ այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա դրանք ենթադրում են, որ Փաշինյանը կարող է չեղարկել, օրինակ, առաջիկա ընտրությունների արդյունքները, եթե պարտություն կրի: Օրենսդրական այս փոփոխությունները, մի կողմից, բացահայտում են Փաշինյանի վախերը, մյուս կողմից՝ իշխանությունը ամեն գնով վերարտադրելու նրա մոլագար ցանկությունը:
Վահրամ Բագրատյան