Կոռուպցիայի ցցուն դրսևորում

Կոռուպցիայի ցցուն դրսևորում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է, ում գործունեության մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան: 

Նախարարի և լրագրողների երկխոսությունը 

«Ձեր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքը և ձեր ստացած եկամուտները թաքցվե՞լ են»․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է․ «Լրատվամիջոցն ասել է, որ Ֆինանսների նախարարության և «Վարդենի» ՍՊԸ-ի միջև տեղի է ունեցել գործարք, որը թաքցված է, ես էլ ասում եմ՝ սուտ է, որովհետև գործարք չի եղել։ «Վարդենի» ՍՊԸ-ն իմը չէ, «Վարդենի» ՍՊԸ-ն վարձակալում է ինձ պատկանող տունը՝ այգետնակը, որտեղ իրականացնում է գործունեություն»։ 

Կոռուպցիոն իրականությունը 

Նախարարը, մեղմ ասած, թաքցնում է իրականությունը:
Այգետնակը նրանն է, «Վարդենի» ՍՊԸ-ն, որը վարձակալել է այն, պատկանում է նրա ընկերոջը, լեգիտիմ կասկածներ կան, որ դա համատեղ բիզնես է:
Ըստ այդմ, տեղի է ունեցել շահերի բախում, որը կոռուպցիայի դրսևորում է:

Վահրամ Բագրատյան