Կա 1 զոհ, 1 վիրավոր․ մանրամասներ ողբերգական վթարից

Կա 1 զոհ, 1 վիրավոր․ մանրամասներ ողբերգական վթարից

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի տակ։

1 մարդ մահացել է, 1-ն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։