Շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունն ու գովազդը արգելափակվեց

Շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունն ու գովազդը արգելափակվեց

Արցախի խորհրդարանը օրենսդրորեն արգելափակում է հասարակական չարիք հանդիսացող շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունը: 

Համապատասխան օրենսդրական փաթեթը արժանացել է պատգամավորների հավանությանը: Օրենքն օր առաջ ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է երիտասարդության շրջանում վտանգավոր երևույթի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ, հայտարարել են նախագծի հեղինակները: 

Արցախի ԱԺ-ում քննարկվել են զսպող մեխանիզմները, շեշտվել է սոցիալական գովազդի անհրաժեշտությունը: