Փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որոնք համարում են, որ Տավուշի գյուղերը Հայաստանի տարածք է․ Սիմոնյան
ՀՀ որևիցե գյուղ Տավուշում չկա, որ քննարկման ենթակա է որևիցե մեկին հանձնելու մասով։ Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերի հանձնման խնդրին:
«ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ, ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով պատերազմի հավանականությանը, Սիմոնյանն ասաց, որ չի բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի։ «Իսկ ինչո՞ւ չհարձակվեն: Բայց եկեք ֆիքսենք՝ Հայաստանի տարածքից որևիցե բան մենք նույնիսկ սակարկման մեջ չենք մտնում»,- ասաց Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ հայկական կողմի համար էլ է ընդունելի, որ սահմանագծումն ու սահմանազատումը սկսվի Տավուշից։ «Մեր ուզածը սահման ստանալն է․ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ եկել, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով ետ քաշվեն, և դա պետք է տեղի ունենա ողջ սահմանի երկայնքով։ Որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է ետ քաշվի»։
Հարցին՝ դա միաժամանակյա՞ գործընթաց կլինի, Սիմոնյանն ասաց․ «Մանրամասների չեմ տիրապետում, բայց նույն գործընթացի շրջանակներում պետք է լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում