Մի օր էլ կլսե՞նք Ադրբեջանի հետ կապված ռուս գործընկերների վրդովմունքը․ Սիմոնյան
Ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք ա ռուսական զորքերի կամ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ՝ դա մեր վրա չվաճառել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով` ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել և գործել թեկուզ փոքր գործընկերոջ կարգավիճակով, գիտակցելով, որ «քո առջև նստած է քո գործընկերը»։
«Եվ շատ ցանկալի կլինի, որ այն արձագանքները, որը տեսնում ենք ռուս գործընկերների կողմից, մի օր էլ լսենք Ադրբեջանի հետ կապված իրենց վրդովմունքը: Այն, ինչ այս ժամանակահատվածում է արել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների դեմ է արել՝ սպանելով ռուս խաղաղապահներին, արդյո՞ք դա տեղին է եղել»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում