Սահմանազատումը կսկսվի Տավուշից, անլուծելի խնդիրներ ենթակառուցվածքների մասով չկան. Սանոսյան
Սահմանազատումը կսկսվի Տավուշից, անլուծելի խնդիրներ ենթակառուցվածքների մասով չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է։ Աշխատանքը միտված է, որպեսզի երկու երկրների միջև տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց։
«Այդ պրոցեսն ունի որոշակի դինամիկա, կան հանդիպումներ ու պայմանավորվածություններ։ Քանի որ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելիս կարող են մի շարք ենթակառուցվածքների հետ կապված հարցեր առաջանան, մենք իրականացնում ենք տարբեր ուսումնասիրություններ ենթակառուցվածքների մասով, տեղեր կան, խնդիր չկա, տեղեր կան, կա։ Խնդիրները տարբեր են, հիմա պետք է տեսնենք՝ գործընթացը ինչպես կլինի, որի համապատասխան խնդիրները կլուծվեն»,- հավելեց նախարարը:
Մանրամասները ՝ տեսանյութում։