Սա պարտիզանական պատերազմ է ընդդեմ հայ ժողովրդին դավաճանող իշխանության․ Պետրոսյան

Ինչպես տեղյակ եք, ամսի 29-ին մենք դիմեցինք ԿԳՄՍ նախարարին, որ հրաժարական ներկայացնի, քանի որ իր կատարած վատ աշխատանքի արդյունքում կործանվել է և կործանման է գնում այս բնագավառի աշխատանքը։ Մենք դիմեցինք իրեն, որ հրաժարական տա։ Իրեն փորձեցինք տրամաբանության սահմանների մեջ ժամանակ տալ, որ ինքը իր ձեռքով հրաժարական գրի և հեռանա։ Իր գործը հեշտացնելու համար մենք իր փոխարեն գրեցինք հրաժարականի դիմումը և վարչապետից պահանջեցինք իր հետ վերջնահաշվարկ կատարի։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանը։

«Այսօրվանից մենք սկսելու ենք միջոցառումների շարքը, որի արդյունքում հույս ունենք, որ նախարարը հրաժարական կտա։ Պահանջում ենք նաև կառավարությունից և նախարարությունից ետ վերցնել իրենց անհիմն որոշումը, որով Հայ ժողովրդի պատմությունը (առարկան֊խմբ.) վերածեն Հայաստանի պատմության։ Մեր ակնկալիքը իրականացավ, որ նա հրաժարական չի տա, մենք միամիտ չենք։ Սա պարտիզանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները` տեսանյութում