Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, անելիք չունի․ Չախալյան

Իրենք են ստիպել, որ մենք այս պահանջը առաջ ենք բերել։ Ի սկզբանե պահանջեցինք 7-րդ դասարանի գիրքը փոխել, իրենք արհամարհելով մեր կարծիքը, մեզ ստիպեցին մեր պահանջը վերանայենք և հասնենք նախարարի փոխելու պահանջին։ Կբերեն ուրիշին, որ կշարունակի նույն գործը, մյուսին էլ կհանենք։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։ 

«Խնդիրը համակարգային է, խնդիր ունենք բանակում, առողջապահությունում, կառավարությունում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել ենք 2020թ․ հունիսից և այդ պահանջը չի փոխվել։ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, անելիք չունի»,- ասաց Չախալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում