Նիկոլի «վկաները»

Նիկոլի «վկաները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյան է, ով համալրեց այն դատավորների ցանկը, որը կուրորեն կատարում է Փաշինյանի հրահանգները: 

Ասլանյանը՝ քաղաքական պատանդ 

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, նախօրեին տեղի է ունեցել Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:

Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ:

Միջնորդությունը մերժվել է, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված: 

Որևէ մեկը չի մոռացվելու 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է ընդամենը մեկ պատճառով՝ 2021թ-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Մամիկոն Ասլանյանի ղեկավարած համանուն դաշինքն առաջին տեղը զբաղեցրեց Վանաձորի ավագանու ընտրություններում ու Ասլանյանը «5 րոպե պակաս ռեժիմով» քաղաքապետ էր վերընտրվելու, եթե տեղի չունենար չարաբաստիկ կալանավորումը:

Վաղը դատավոր Սարգիս Դադոյանը ու նրա շատ գործընկերներ արդարանալու են՝ ասելով, թե չուզենալով կատարել են Փաշինյանի պատվերը:

Դա նրանց չի փրկելու, որովհետև Փաշինյանը բռնապետություն հաստատել չէր կարող, եթե չլինեին ծառայամիտ դատավորներն ու քննիչները: