«Սառնասիրտ» Հովիկը

«Սառնասիրտ» Հովիկը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, որը մեծ «ջանասիրությամբ» շարունակում է կրկնել Փաշինյանի պարտվողական թեզերը: 

Ժողովրդին «նախապատրաստում» է 

Նմանատիպ միջադեպեր, սադրանքներ էլի կլինեն: Դրանք նպատակ ունեն անհարմարություններ ստեղծել մեր հայրենակիցների համար և հայաթափել Արցախը: Հետևաբար, նման սադրանքներին պետք է սառնասրտորեն մոտենանք և տանք համապատասխան արձագանք՝ ասել է Աղազարյանը:

Ուշադրություն դարձրեք՝ իշխանության ներկայացուցիչը խոսում է ոչ թե իշխանության անելիքների, կանխարգելիչ քայլերի, այլ ընդամենը՝ պոստֆակտում «արձագանքելու» մասին:

Ըստ էության, Աղազարյանը ժողովրդին «նախապատրաստում» է Արցախի հայաթափության հեռանկարին: 

Կապիտուլյանտների խմբակ 

Համոզված եղեք՝ ՔՊ-ում բոլորն են «Հովիկ Աղազարյան», ուղղակի մյուս «Հովիկ Աղազարյան»-ներն ավելի խորամանկ են ու չեն ուզում բացահայտել այն վտանգավոր ծրագրերը, որոնք մտադիր են իրականություն դարձնել իշխանությունները: Հովիկ Աղազարյանը դա անում է, որովհետև մանդատ ստացել է հենց այդ նպատակով:

Վահրամ Բագրատյան