Պուտինի վստահ հաղթանակը. նաև Արևմուտքի շնորհիվ 

Պուտինի վստահ հաղթանակը. նաև Արևմուտքի շնորհիվ 

Քվեաթերթիկների 99.01%-ի մշակման արդյունքում ՌԴ նախագահական ընտրություններում այսպիսի պատկեր է. Պուտին՝ 87.33 %, Խարիտոնով՝ 4.31 %, Դավանկով՝ 3.79 %, Սլուցկի՝ 3.19 %:

Ահա, այսպիսին են Ռուսաստանում երեկ անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք արձանագրում են գործող նախագահի վստահ հաղթանակը:

Ռուսաստանի ընտրությունները, որոնք մեծ հաշվով արարողակարգային բնույթ են կրում, կանխատեսելի էին ու ոչ մի ինտրիգ չէին խոստանում, մանավանդ, որ քվեաթերթիկում «ճիշտ» թեկնածուների անուններ էին:

Ռուսաստանի ընտրությունները հետաքրքիր են հետընտրական նոր ստատուս-քվոյի, իշխանության ներսում նոր բալանսի ստեղծման տեսանկյունից:

Օրինակ հետաքրքիր է՝ Միշուստինը, Շոյգուն, Լավրովը, Պուտինի թիմի այլ «ծանրքաշայիններ» պահպանելո՞ւ են իրենց պաշտոնները, թե՞ ոչ:

Մյուս կողմից, Պուտինի աննախադեպ ցուցանիշը կանխատեսելի է: Երբ ռուսաստանցիների մեծ մասի համար «ոչ բարեկամ» Արևմուտքն ամբողջ օրը զբաղված է Պուտինի կերպարի դեմոնիզացիայով, Ռուսաստանի հասարակության նման ընտրությունը կանխորոշված է:

Ինչ էլ որ լինի, սա է Ռուսաստանի ընտրությունը, առնվազն այն ստատուս-քվոն, որը Ռուսաստանի ժողովուրդն ընդունում է՝ իր ընտրությամբ կամ իշխանության վարքագիծը հանդուրժելով:

Վահրամ Բագրատյան