Ձրի-կիսաձրի ստացած զենքը մետաղի ջարդոն է. Վիգեն Խաչատրյանը` ռուսական զենքի մասին

Ձրի-կիսաձրի ստացած զենքը մետաղի ջարդոն է. Վիգեն Խաչատրյանը` ռուսական զենքի մասին

Դժբախտաբար, մենք այսօր չենք կարող և երբևէ մեզ թույլ չենք տալու չակերտները բացել, թե որտեղից, ինչ և ինչ քանակի զենք ենք ձեռք բերում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ առիթը կլինի և մեր հասարակությունը կհամոզվի, որ մեր բանակը հզորանալու է.

«ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ կապված․ այս իշխանությունը չէ, որ հիմք է դրել այս հարաբերություններին։ Ուզում եմ ասել, որ այդ նախկին պատասխանատուները վստահ են եղել, որ Հայաստանը մեծ անվտանգության երաշխիք ունի, ի դեմս ՌԴ-ի։ Մարդիկ դրան հավատացել են անկեղծորեն և առանձնապես չեն մտահոգվել՝ այն զենքը, որ ձրի-կիսաձրի ստացել են, զենք չէ, մետաղի ջարդոն է »,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը գիտակցել է ներկայիս իշխանությունները և զենքերի ձեռքբերման աշխարհագրությունն ընդլայնել է։


Մանրամասները՝ տեսանյութում