Բանակը կռվում է, դուք կապիտուլյացիայի՞ց եք խոսում․ Անդրանիկ Քոչարյան

Բանակը կռվում է, դուք կապիտուլյացիայի՞ց եք խոսում․ Անդրանիկ Քոչարյան

Ես ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին տեղեկացրել եմ այն անթույլատրելի վայրագությունների և դրանք դատապարտման մասով, և արդեն ունենք արձագանքներ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ ադրբեջանական վայրագությունները տեսնելուց հետո էլ իրենց իշխանությունները շարունակում են խաղաղության դարաշրջանից խոսել, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Երբ ասում եք ձեր իշխանությունը, դուք արդեն մեզ տկարացնում եք»։

Մեր արձագանքին, որ «ձեր» ասելով նկատի ունենք՝ իրենց քաղաքական թիմին, Քոչարյանը հակադարձեց․

«Մեր թիմն է՝ ձեր ընտրությամբ։ Մեր ու ձեր չանեք»։

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա դրան, ըստ Քոչարյանի, պետք է հասնել ուժով, բայց, ուժ ասելով, ինքը միայն կրակելու հնարավորությունը նկատի չունի։

«Ուժը պետականության հիմքերն ամրապնդելն է, համերաշխությունն է»,- նշեց նա։

Հարցին, թե ինչի՞, կապիտուլյացիայի՞ հետ պետք է համերաշխ լինել՝ Քոչարյանը պատասխանեց․

«Բանակը կռվում է, դուք կապիտուլյացիայի՞ց եք խոսում։ Ի՞նչ կապիտուլյացիա, դրանից հետո բանակներ չեն լինում»։


Մանրամասները՝ տեսանյութում