Նյարդավիրաբույժ Վիկտոր Հյուգո Էսպինդոլան Terra-ի հետ զրույցում զգուշացրել է, որ էներգետիկ ըմպելիքի ընդամենը մեկ շիշը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար։
Ինչպես բացատրել է Էսպինդոլան, էներգետիկ ըմպելիքի մեկ տուփը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա՝ անկախ այնպիսի գործոններից, ինչպիսիք են նստակյաց ապրելակերպը և շաքարախտը։ Այս ըմպելիքների հիմնական խնդիրը տաուրինի և կոֆեինի առկայությունն է, որոնք ազդում են անոթային տոնուսը կարգավորող ընկալիչների վրա։
Մասնագետը հավելել է, որ ռիսկերն ավելի են մեծանում էներգետիկ ըմպելիքները ալկոհոլի հետ համատեղելիս։ Սա կարող է արյան ճնշման կտրուկ բարձրացում առաջացնել։ «Եթե դուք արդեն բարձր արյան ճնշում ունեք, այս համադրությունը կարող է հանգեցնել կաթվածի», - ընդգծել է բժիշկը։ Ավելին, այս վիճակը կարող է առաջանալ ոչ միայն տարեց մարդկանց, այլև երիտասարդների մոտ։
