Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալություն

Blog Image

Իրանի միջուկային ծրագիրը զգալի վնաս է կրել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով, հայտարարել է  ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռետկլիֆը՝ հղում անելով նոր հետախուզական տվյալների։

«ԿՀԳ-ն կարող է հաստատել, որ հավաստի հետախուզական տվյալների կուտակային մասը ցույց է տալիս, որ Իրանի միջուկային ծրագիրը զգալի վնաս է կրել վերջին թիրախային հարվածների հետևանքով», - ասվում է հայտարարության մեջ։

Հատուկ ծառայության ղեկավարը նշել է, որ հավաստի աղբյուրներից ստացվել են նոր հետախուզական տվյալներ, որ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ոչնչացվել են, և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն։

Ռետկլիֆը հավելել է, որ կառույցը շարունակում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել և շարունակելու է տեղեկացնել պաշտոնյաներին և հանրությանը։

Send