ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա՝ ինտերնետում և սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելու փոխարեն, հայտարարել է Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
«Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, (...) նա պետք է մտածի այն մասին, թե ինչ է ասում, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում և ավելի շատ ժամանակ անցկացնի [պետության ղեկավարի պարտականությունները կատարելով]», - նշել է Լուլա դա Սիլվան։
Ըստ նրա՝ Թրամփը պետք է նաև ավելի շատ մտածի ազատ առևտրի զարգացման, բազմակողմանիության ամրապնդման և խաղաղության հասնելու մասին։