Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելական Ռամալլայի մոտակայքում բնակավայր է հրդեհվել, զոhեր կան

Blog Image

Ռամալլայի մոտակա Մալիկ բնակավայրում տասնյակ իսրայելցիներ հրդեհել են տներ և մեքենաներ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Հրեաների և պաղեստինցիների միջև բախում է եղել, որի ընթացքում երկու կողմերն էլ քարեր են նետել միմյանց վրա։

Իսրայելի պաշտպանության բանակը և ոստիկանական ուժերը միջամտել են և ցրել անկարգությունների մասնակիցներին։ Քարից թեթև վիրավորվել է մեկ սպա։

Գյուղի խորքից կրակ է բացվել զինվորականների վրա, և քարերով հարձակումները շարունակվել են։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերը կրակ են բացել կրակի աղբյուրների վրա։ Կան վիրավորներ և զոհեր։ Անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է հինգ իսրայելցի։

Send