Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է

MediaHub-ի տեղեկություններով՝ այս րոպեներին իրավապահները խուզարկում են Գարիկ Գալեյանի տունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, երեկ գիշերը ձերբակալվել է: Այս պահին նա Քննչական կոմիտեում է, նրան հարցաքննում են:
Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր նրա ընկերը, Գալեյանին ձերբակալել են մեքենայում զենք պահելու և կրելու կասկածանքով, սակայն զենք իր մոտ չեն գտել: