Գարիկ Գալեյանը հարցաքննվում է

MediaHub-ի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, այս պահին Քննչական կոմիտեում է, նրան հարցաքննում են:
Հիշեցնենք, Գալեյանը ձերբակալվել է երեկ գիշերը: Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր նրա ընկերը, Գալեյանին ձերբակալել են մեքենայում զենք պահելու և կրելու կասկածանքով, սակայն զենք իր մոտ չեն գտել: