Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները. որքա՞ն գումար կծախսվի

Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները. որքա՞ն գումար կծախսվի

Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ:Հայտնել է Ազգային ժողովը:

Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ:

Հյուրընկալող կողմը Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

«Քննարկելու ենք ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ճգնաժամերը, պատերամզները, որ այսօր ընթանում են, հատկապես կարեւոր է Երեւանում անցկացնելու ընթացքում Հարավային Կովկասի զարգացումները»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կազմակերպելու համար կծախսվի 145.1 միլիոն դրամ, որից՝ 25.1 միլիոն դրամը ԱԺ տնտեսած միջոցների հաշվին, իսկ 120 միլիոնը ՀՀ 2023 թվականի պահուստային ֆոնդի միջոցներիհաշվին: